• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Կիպրոսի սփյուռքի հանձնակատարի հետ

14 հուլիսի, 2022

Հուլիսի 14-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում հանդիպել է հումանիտար և սփյուռքի հարցերով Կիպրոսի Հանրապետության Նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիույի հետ:

Հուլիսի 14-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում հանդիպել է հումանիտար և սփյուռքի հարցերով Կիպրոսի Հանրապետության Նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիույի հետ:

Ողջունելով Ֆոտիս Ֆոտիույին` դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երկու երկրների միջև եղբայրական ու երկարամյա հարաբերություններին` նշելով, որ երկու ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմությունը, արժեհամակարգը, մարտահրավերները:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև Սփյուռքին վերաբերվող հարցերի շուրջ համագործակցությունը` կարևորելով ինչպես Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնպես էլ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Դեսպան Մկրտչյանը շեշետել է նաև ս.թ. հունիսի 24-ին Հունաստանի Պատրա քաղաքում ստորագրված եռակողմ ձևաչափով համագործակցության հուշագրի կարևորությունը և դրանում ներառված դրույթների հետևողականորեն կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Կիպրացի պաշտոնյան նշել է, որ երեք երկրները աշխարհի տարբեր անկյուններում ունեն բավականին գործուն ու ակտիվ համայնքներ` յուրաքանչուրը լիովին ընտեգրված իրենց բնակության երկրներում` կազմակերպված կառույցներով` հավելելով, որ չափազանց կարևոր է օգտագործել սփյուռքի առկա ներուժը ընդհանուր օրակարգերը ներկայացնելու, ընդհանուր նպատակները և շահերը կյանքի կոչելու գործում:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծել է կիպրահայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական հարաբերություններին խթանելու և դրանք էլ ավելի ամրապնդելու գործում: Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է հանդիպմանը ներկա Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի անգնահատելի դերակատարությունն ու ավանդը այդ հարցում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: